Լենինգրադի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել փոխհրաձգության փաստով, որը տեղի է ունեցել Շլիսելբուրգ քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում։ Տեղի ունեցածի հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել 5 մարդ, որից 2-ը մահացել են։ Newsru.com-ի փոխանցմամբ՝ զոհերը ծագումով հայ ձեռնարկատերեր են։ Կոնֆլիկտի մյուս մասնակիցները ներկայում հետախուզվում են։
Սպանվածներից մեկը 1956 թվականին ծնված Հրայր Վարդանյանն է, ով ՌԴ-ում կեցության իրավունք ունի, իսկ մյուսը՝ 1971 թվականին ծնված, Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանն է։ Նրանք գործարարներ են եղել, և եղել են իրար դեմ կռվող խմբերում։
Քննությամբ պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 31-ին վեճ է ծագել տղամարդկանց երկու խմբերի միջև։ «Կողմերից մեկը հրազեն է կիրառել, ինչի հետևանքով երկու տղամարդ մահացել են, երեքը բուժհաստատություններում են»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Ականատեսները պատմել են, որ ավտոսերվիսին է մոտեցել սև «Mercedes»ավտոմեքենա, որից կովկասյան արտաքինով զինված 5 անձ է իջել և կրակ են բացել ավտոսերվիսում գտնվողների ուղղությամբ: Սրահում գտնվողները նույնպես զինված են եղել։ Փոխհրաձգությանը մասնակցել է մոտ 10 մարդ։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը