Ավիացիոն հարվածներ՝Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին
BBC-ն հայտնում է,որ Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին: 4 ահաբեկիչ է սպանվել: Ինչպես հաղորդում են իսրայելցի զինվորականները, զինյալները մինչ այդ կրակ էին բացել Գոլանի բարձունքում իսրայելցի պարեկների ուղղությամբ։ Նշվում է, որ ահաբեկիչները կրակ էին բացել ականանետից ու գնդացրից։ Իսրայելցի զինվորականները չեն տուժել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխան սահմանները և թույլ չի տա ԴԱԻՇ-ին ամրապնդվել իր սահմանների մոտ։
