Առաջին հանրահավաքը Կիևում ՝Սաակաշվիլիի նախաձեռնությամբ
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին երեկ Կիևի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Ուկրաինայում: Սահակաշվիլիի կողմնակիցները հավաքվել են իրենց դժգոհությունն արտահայտելու խորհրդարանի հանդեպ: Բողոքի ակցիան տեղի է ունեցել «Գործող Ռադայի վերջին ձմեռը» կարգախոսի ներքո: «Մենք ցանկանում ենք, որպեսզի գործող օրենսդրության սահմաններում նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք ցանկանում ենք, որպեսզի փոխվի այդ օրենսդրությունը և նոր արյուն ներարկվի հաջորդ խորհրդարանին»,- «112. Украина» հեռուստաալիքի փոխանցմամբ ասել է նա: Նախկին նահանգապետի համոզմամբ` «Այս Ռադան ականջալուր չէ ոչ իր ժողովրդին, ոչ էլ միջազգային ինստիտուտների խորհուրդներին»:
