«ՀՀԿ-ն ներկուսակցական ժողովրդավարացման աստիճանով ամենաժողովրդավարական կուսակցությունն է:Մեզ մոտ գործում է կարծիք հայտնելու ու բանավիճելու հրամայական: Բայց որոշում կայացնելու դեպքում դրանք պետք է կյանքի կոչվեն, դա կարգապահություն է», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ընդգծեց՝ պետք չէ զարմանալ, որ ՀՀԿ-ն, բավականաչափ տարբեր լինելով, միշտ վճռական պահերին միասնական որոշում է կայացնում:
«Տասնյակ տարիներ մամուլը գուժում է ՀՀԿ-ի ներսում բախումների մասին: Եթե այդ բախումները կան, ապա ինչո՞ւ եք խոսում շատ կուռ ուղղահայացի մասին, իսկ եթե չկան, ապա պետք է համաձայնել, որ մամուլը սխալվել է այդ հարցում», - ասաց Ա.Աշոտյանը:
«Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն ղեկավարում է 2007 թվականից, Անգելա Մերկելը Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ 2000 թվականից: Դժվար չէր ձևականորեն ՀՀԿ նախագահի այլ թեկնածու առաջադրել, բայց ինչու ձևական, ինչու՞ խաբենք ձեզ ու մեզ»,-հարցին՝ ինչու՞ ՀՀԿ համագումարում գոնե ձևական նախագահի այլ թեկնածուի անուն չհնչեց, Աշոտյանը նման պատասխան տվեց:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը