Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են կանխատեսումներ անել, թե ինչ կարող է պատահել հունվարի 20-ից հետո, երբ իշխանությունն անցնի Դ.Թրամփին… ԶԼՄ-ների կարծիքով՝ Թրամփին դժվար կլինի իր սեփական շահերը տարանջատել երկրի շահերից և տեղի կունենա բախում՝ նախագահ Դ.Թրամփի և գործարար Դ.Թրամփի միջև…Այսպիսով նորընտիր նախագահը ստիպված կլինի ղեկավարել երկու կայսրություններ՝ իր սեփականը և ԱՄՆ-ն…
Ամերիկյան The Washington Post- ը հաղորդում է, որ Դ.Թրամփն ԱՄՆ-ից դուրս ունի 113 միջազգային ձեռնարկություններ 18 երկրներում…Ամենաշատ ձեռնարկությունները Թրամփն ունի Հնդկաստանում՝16-ը… Հաջորդիվ գալիս են ՄԱԷ-ն՝13,Կանադան՝ 12, Չինաստանը՝ 9, Ինդոնեզիայում, Պանամայում և Սաուդյան Արաբիայում՝ 8-ական, Շոտլանդիայում՝ 7, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ՝ 5, Քաթարում, Իսրայելում, Բրազիլիայում, Իռլանդիայում՝ 4-ական, 2-ական՝ ՀԱՀ-ում, Ֆրանսիայի գաղութներում, Ուրուգվայում և Թուրքիայում, Բերմուդյան կղզիներում՝ 1…
Ամերիկյան ԶԼՄ-ներն արդեն մանրամասներ են հաղորդում, թե ինչպես է Դ.Թրամփն իր նախագահ ընտրվելն օգտագործում անձնական շահերի համար…Օրինակ, երբ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին զանգահարել է, որ շնորհավորի Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, վերջինս խնդրել է Արգենտինայի նախագահին հեշտացնել թույլտվության տրամադրման գործընթացն իր նախագծին, որն իրականացվում է Բուենոս Այրեսում… Թրամփի դուստրը՝ Իվանկան, վերջերս ներկա էր նաև Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպմանը… Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Թրամփն իրականացնում է բիզնես ծրագրեր Ճապոնիայում, և Իվանկան պատահական չէ, որ գտնվել է այդ հանդիպմանը…
Սակայն մեզ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի և Թրամփի «փոխհարաբերությունները», քանի որ մինչ այժմ բոլորս գիտեինք Թրամփի և Բաքվի համատեղ ՄԵԿ ծրագրի մասին՝ Trump International Hotel & Tower Baku-ի, որից Թրամփը տարեկան վաստակում է 2-2,5 միլիոն դոլլար…Բաքվի բռնապետի և Թրամփի ընտանիքի միջև միջնորդ է հանդիսանում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը, ով հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում և այնտեղ է «լվանում» ոչ միայն իր հոր, այլև Ալիևների ընտանիքի միլիարդները… Անար Մամեդովը նաև ԱՄՆ-ում զբաղվում է Ադրբեջանի լոբբիզմով և աչքի է ընկնում բավական ակտիվ հակահայ գործունեությամբ… Նա հպարտանում է իր մտերմությամբ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ, ով հիմա զբաղվում է Դոնալդ Թրամփի բիզնես-կայսրության գործերով…Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև տեղեկատվական արտահոսք են կազմակերպել, ըստ որի Անարը հրավիրված է Դ.Թրամփի երդմնակալությանը…
Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Հանրապետական կուսակցության թեկնածու Դ.Թրամփը փորձելով թաքցնել իր և բռնապետական Ադրբեջանի միջև կապը, հրահանգել էր իր ընկերության պաշտոնական էջից (trump.com) հեռացնել “Trump International Hotel & Tower Baku” պրոեկտի մասին տեղեկությունը…
Հետաքրքիր է, թե որո՞նք են մյուս 4 ձեռնարկությունները, որոնց մասին ակնարկում է The Washington Post- ը, սակայն ոչ ոք դրանց մասին ԴԵՌ չգիտի…Պարզվում է՝ Թրամփ-Ալիև կապն ավելի «խորն» է, քան եզրակացնում էինք…»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը