«Եկել է Ռուսաստանին վստահելու ժամանակը. ընդհանուր ճակատ ընդդեմ ահաբեկչության» վերտառությամբ հոդվածը Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ հրապարակել է Իտալական La Stampa պարբերականը :Այնտեղ ասվում է, որ փոխադարձ անվստահության բեռը խանգարում է գտնել արդյունավետ պատասխաններ իրական սպառնալիքներին։ Հոդվածում ասվում է, որ դեռևս սառը պատերազմի ժամանակներում ստեղծված ՆԱՏՕ-ի բլոկը այդպես էլ չի ադապտացվել նոր պայմաններին՝ չնայած բոլոր հայտարարություններին։Հրապարակումն իրենից ներկայացնում է միջազգային խնդիրներին նվիրված Վալդայան ֆորումում Պուտինի ելույթի մի մասի թարգմանություն։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և շատ այլ երկրներում։ Հետաքրքրիր է՝ որտե՞ղ են ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի արդյունքները։ Ընդհանուր առմամբ, եթե մենք նայենք ողջ աշխարհին, տարածաշրջանային մակարդակով առանձին շրջաններում մենք հասել ենք որոշակի արդյունքների, սակայն ահաբեկչության դեմ պայքարն ընդհանուր առմամբ չի պսակվել հաջողությամբ, և սպառնալիքը շարունակում է աճել»,-ասվում է հոդվածում։
Պուտինի կարծիքով՝ նման իրավիճակը հետևանք է քառորդ դար առաջ որոշ պետությունների էլիտաների կողմից արված սխալ, հապշտապ և ինքնավստահ ընտրության։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը