Գյումրի-Մոսկվա ավիատոմսը՝ 7189 դրամով. Հայաստանի ավիացիոն հեղափոխության սկիզբը

   Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության Գյումրի-Մոսկվա և հակառակ ուղղությամբ առաջին չվերթը կկատարվի դեկտեմբերի 15-ին: Այս մասին կարելի է տեղեկանալ ավիաընկերության պաշտոնական կայքում առկա տվյալներից: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբեր ամսին, հայտարարվեց, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից սկսած Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Նշվում էր, որ ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին: Համաձայն ավիաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվերթերի ավիատոմսերն արդեն վաճառքում են: Ըստ այդմ՝ «Պոբեդան» ուղևորներին առաջարկում է երեք կատեգորիայի ավիատոմսեր՝ Ստանդարդ, Պլյուս և Պրեմիում: Դեկտեմբերի 15-ին, 20-ին և 22-ին «Ստանդարդ» ավիատոմսը կարժենա 7189 դրամ (998.86 ռուբլի), որի դեպքում ուղևորը կարող է իր հետ ինքնաթիռ բարձրացնել մինչև 10 կգ կշռող ձեռքի ուղեբեռ, սակայն ուղևորի նստատեղը նախապես որոշված կլինի ավիաընկերության կողմից: «Պլյուս» ավիատոմսը կարժենա 15425 դրամ (2097.86 ռուբլի), նույն պայմաններով, պարզապես այս դեպքում ուղևորը ինքը կարող է ընտրել, թե որտեղ նստի, իսկ արդեն «Պրեմիում» ավիատոմսը կարժենա 44660 դրամ (5998.86 ռուբլի), որի դեպքում ուղևորը կարող է նաև մինչև 20 կգ-անոց ուղեբեռ ունենալ: Նշենք նաև, որ մինչև 12 տարեկան երեխաների համար ավիափոխադրումն անվճար է լինելու: Դեկտեմբերի 18-ին «Ստանդարդ» ավիատոմսը կարժենա 18010 դրամ (2502.50 ռուբլի), «Պլյուսը»՝ 26426 դրամ (3601.50 ռուբլի), իսկ «Պրեմիումը»՝ 55481 դրամ (7502.50 ռուբլի), իսկ արդեն հետագա օրերին՝ մինչև դեկտեմբերի վերջ, տոմսերն աստիճանաբար կթանկանան՝ «Ստանդարդ» ավիատոմսի դեպքում հասնելով 25-32 հազար դրամի, «Պլյուսի» դեպքում 33-ից 41 հազար դրամի, իսկ«Պրեմիում» ավիատոմսը կարժենա 63-70 հազար դրամ: Ընդ որում, Մոսկվայից Գյումրի թռիչքներն ավելի թանկ կլինեն, քան Գյումրիից Մոսկվա թռիչքները: Դեկտեմբերի 15-ին և 18-ին «Ստանդարդ» ավիատոմսը կարժենա 2502.50 ռուբլի (18010 դրամ), «Պլյուսը»՝ 3601.50 ռուբլի (26426 դրամ), իսկ «Պրեմիումը»՝ 7502.50 ռուբլի (55481 դրամ), իսկ հետագա օրերին աստիճանաբար կթանկանա: «Պոբեդա»-ի թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք օրվա կտրվածքով` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության չվերթերն ի սկզբանե նախատեսված չեն եղել, քանի որ «Զվարթնոցը» բյուջետային ավիաընկերություններ սպասարկող օդանավակայան չէ: Այդ է պատճառը, որ «Պոբեդա» ավիաընկերությունը նախընտրել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ Եթե նախանշված սակագներով թռիչքներն իսկապես սկսվեն իրականացվել, ապա դա կնշանակի, որ կոնկրետ ավիացիայի ոլորտում իսկապես ինչ-որ բան փոխվում է: Իհարկե դեռ պարզ չէ, թե յուրաքանչյուր չվերթում էժան գնով քանի տոմս կարող է լինել, բայց ամեն դեպքում Գյումրի-Մոսկվա 7000-դրամանոց  ավիատոմսը կարող է ազդարարել Հայաստանի ավիացիոն հեղափոխության սկիզբը: Սպասենք առաջին թռիչքին: Դավիթ  Մանուկյան  

դիտվել է 1701 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am