«80-ակաների զենքի մասին խոսելն արհեստական է, բազմիցս բացատրվել է, թե ինչ իմաստ կար այդ խոսքի տակ: Իհարկե, բազմաթիվ զենքեր կան, որ մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից, բայց կարծում եմ սեպտեմբերի 21-ի զորահանդեսը ամենալավ պատասխանն էր նրա, որ 80-ականներ զենք ասելով՝ մենք նկատի չենք ունեցել մեր ողջ զինանոցը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:Նա նշեց, որ աշխատանք է տարվում ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ, արդեն այսօր մեր զինված ուժերում օգտագործվում են տեղական արտադրության զինատեսակներ:
Հարցին, թե ապրիլյան պատերազմի զոհերի մասով քննություն տարվելո՞ւ է՝ մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ մշտական գործառույթ է, և ցանկացած մահվան դեպք ամբողջական ուսումնասիրության է ենթարկվում: Բացի այդ, այդ հարցով զբաղվում են իրավապահները՝ Քննչական կոմիտեն:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը