Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր նշեց, որ Հայաստանում Facebook-ը մնում է գերակա սոցցանցերից մեկը նորությունների տարածման տեսանկյունից:«Եթե նայենք այլ երկրների օրինակին, ապա կտեսնենք տարբերություն: Հայաստանում երբեք չի եղել նորությունների համար նախատեսված որոնողական համակարգ, ինչպես օրինակ Google news-ը, որի միջոցով օգտատերը կարող է ծանոթանալ ամենաթարմ լուրերին, ռուսալեզու նորություններ փնտրելու համար էլ կա նման համակարգ, իսկ այստեղ մենք չունենք նմանը: Մարդն էլ ալարում է եւ նորություն ստանալու համար չի այցելում առանձին լրատվական կայքեր, այդ իսկ պատճառով մտնում է Facebook»,- ասաց փորձագետը:
Այնուհետև մատնանշեց ևս մեկ խնդիր. «Մեզ մոտ ֆեյսբուքյան գրառումները որպես նորություն ենք տալիս: Սակայն լրատվամիջոցները գրառումները հենց այդպես վերցնում ու արտատպում են, ինչը մի շարք կանոնների խախտում է: Դա այդպես չպետք է լինի: Եվ վերջապես այդ գրառումը կարող է ջնջվել, այդ աղբյուրը կկորի, հետո լրատվամիջոցը պետք է բացատրություն տա»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը