Կուբայում իննօրյա սուգ են հայտարարել
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի թաղման արարողությունը կկայանա դեկտեմբերի 4-ին, հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները` վկայակոչելով Կուբայի իշխանություններին: Կոմունիստական հեղափոխության առաջնորդի մահվան կապակցությամբ երկրում կհայտարարվի 9-օրյա սուգ: Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է 90 տարեկանում նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22։29-ին, այս մասին նրա եղբայրը, Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտնել է պետական հեռուստատեսությամբ։ Կուբայի հեղափոխական, պետական ու քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926-ի օգոստոսի 13-ին։ 1976-ի դեկտեմբերից, 30 տարի եղել է Կուբայի պետական խորհրդի ու նախարարների խորհրդի նախագահը, եղել է նաեւ Հեղափոխական զինված ուժերի ու երկրի Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։
