Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց ՀՀԿ ծրագրում առաջարկվող փոփոխությունների և լրացումների նախագիծը: Նա նշեց, որ առաջին հանգամանքն այն է, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ ամրագրվում է խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական կուսակցությունների դերը, որոնց կարևոր հանգամանքը ծրագիրն է:
«Ծրագրային փոփոխություններով ուժեղացնում ենք կուսակցության պլատֆորմը և բովանդակությունը՝ այն դարձնելով առավել գաղափարական: Երկրորդ կարիք կա առավել մանրամասնելու, հիմնավորելու և բացատրելու ազգային պահպանողականության հիմնական սկզբունքները և աշխարհայացքը, որպեսզի մեր շարքային անդամների, քաղաքացիների համար ավելի հասկանալի լինի դավանած արժեքների և սկզբունքները:
Ի վերջո ներկայացված փոփոխություններն առավել հստակ են պատասխանելու այն հարցերին, թե ով ենք մենք, ինչպիսի արժեքներ ենք դավանում, ինչպիսի պատկերացումներ ունենք մարդու, հասարակության և պետության փոխհարաբերությունների մասին և ինչպիսի Հայաստան ենք երազում մեր քաղաքացիների համար»,-ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը