Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ, կարծում է Ռուբեն Վարդանյանը

mediamax.am Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ։ Հայաստանում մեծածավալ նախագծեր իրականացնող IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, անկասկած, նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը պետք է մտածի տարածաշրջանային «հանգույց» դառնալու մասին, հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը եւ տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների հետ գործարար կապեր ունենալու դարավոր ավանդույթները։ Իրանը աստիճանաբար «բացվելու» է արտաքին աշխարհի համար, եւ նման իրավիճակում Հայաստանի որպես հանգույց հանդես գալը էլ ավելի արդարացված կլինի», - ասել է գործարարը։ Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը եւ Եվրոպական միության հետ զարգացած առեւտրային հարաբերություններ ունենալը լրացուցիչ մրցակցային առավելություններ է տալիս Հայաստանին։ «Առաջիկայում շատ արտասահմանցի գործարարներ ու մասնագետներ մեկնելու են Իրան աշխատելու։ Հաշվի առնելով Իրանում կյանքի առանձնահատկությունները, նրանցից շատերը չեն տեղափոխվի ընտանիքների հետ։ Քանի որ Հայաստանը աշխարհագրորեն շատ մոտ է Իրանին, մենք պետք է մտածենք այնպիսի պայմաններ ստեղծելու մասին, որ այդ մասնագետների կանայք եւ երեխաները ապրեն Հայաստանում, իսկ ընտանիքի հայրերը հանգստյան օրերին այցելեն նրան», - Մեդիամաքսին ասել է Ռուբեն Վարդանյանը, ում նախագծերից մեկն է UWC Դիլիջան քոլեջը, որտեղ ուսանում են ավելի քան 200 երիտասարդներ 60 երկրներից։ Ռուբեն Վարդանյանի խոսքով, նոր հնարավորություններ կստեղծվեն նաեւ զբոսաշրջության ոլորտում։ «Վերջին տարիներին մենք զբոսաշրջիկների աճ ենք տեսնում՝ մարդիկ, մասնավորապես, այցելում են Հայաստանի հարավային տարածաշրջանները։ Նոր տուրիստական երթուղիների մշակումը թույլ կտա նրանց շարունակել ճանապարհորդությունը Հայաստանի հարավից դեպի Իրան», - նշել է բարերարը, որը 5 տարի առաջ սկսել է իրագործել «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակում գործարկվել է աշխարհի ամենաերկար հետադարձելի «Տաթեւեր» ճոպանուղին, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am