ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով, լրագրողներից մեկի հարցին, թե Կարեն Կարապետյանը Հայաստանում 5 տարի մշտապես չի բնակվել, հետեւապես արդյոք դա խոչընդոտ չի հարուցի խորհրդարանական ընտրություններից հետո նրա պաշտոնավարմանը, ասաց.
«Եթե ՀՀԿ-ն ընտրություններից հետո հնարավորություն ունենա ձևավորել կառավարություն, ապա այդ կառավարությունն ընտրություններից հետո ևս կգլխավորի Կարեն Կարապետյանը: Սա իրավական տեսանկյունից որևէ խնդրահարույց պահ չի կարող առաջացնել, որովհետև ՀՀ նախագահն ասաց, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, եթե ապրիլին խորհրդարանական ընտրություններում հնարավորություն տրվի: 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնությունը կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, իսկ 2018թ-ից հետո գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո խորհրդարանական կառավարումը կդրսևրովի իր ողջ ներկապնակով, ինչը նշանակում է, որ խորհրդարական մեծամասնությունը, ով էլ լինի, ինչպիսի ներկայացվածություն ունենա, կրկին ձևավորելու է իր կառավարությունը՝ ոչ թե պետք է պատգամավոր ընտրվես, որ դառնաս թեկնածու, այլ ցուցակում ընդգրկվելու իրավունակության համար կան որոշակի պահանջներ, որը ցուցակը ներկայացնելուց հետո կգնահատի իրավասու պետական մարմինը»:
Հարցին, թե դա նշանակում է, որ վարչապետի թեկնածուն պարտադիր չէ՞, որ լինի ցուցակի առաջին համարը՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Կուսակցությունը կորոշի՝ ինչ ցուցակով ներկայանալ և ըստ ստացած քվեների քանակի՝ կներկայացնի վարչապետի իր թեկնածուին»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը