ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՀՀԿ համագումարի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ընդգծելով, որ այն հանրության բոլոր շերտերին ուղղված հստակ ազդակ էր և ուղերձ: «Դա ուղերձ էր այն մասին, որ շարունակվում է բարեփոխումների ընթացքը և սկիզբ է դրվում նոր մոտեցումների, իսկ այդ նոր մոտեցումներին որոշակի առումով հարմարվելու և ադապտացվելու խնդիր ունեն բոլորը»,- ասաց Հովհաննիսյանը:
Խոսելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման իրավաչափության մասին, ասաց, թե իրավական հարթության մեջ ամեն ինչ պարզ է: «Սերժ Սարգսյանը հայտարարել է, եթե ընտրություններից հետո ՀՀԿ-ն հնարավորություն ունի ձևավորել Կառավարություն, ապա այդ Կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը: Իրավական տեսանկյունից որևէ խնդրահարույց պահ չի կարող առաջացնել, քանի որ հանրապետության նախագահը միայն հայտարարեց, որ ՀՀԿ թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը»,- ընդգծեց նախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը