Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ լրագրողները կոպիտ են արտահայտվում , երբ իր եւ մյուս նախկին պաշտոնյաների դեպքում օգտագործում են ազատվել բառը։ Իր խոսքով՝ իրենց փոխարինել են։ Նա նեղացած չէ. «Նեղանալը տղամարդու համար չէ»։
Անդրադառնալով հարցին՝ Հյուսիս-հարավ ճանապարհի մասով չարաշահումներ կա՞ն, քրգործերի վերաբերյալ ինքը ծանուցում ստացե՞լ է, Բեգլայանը պատասխանեց. «Նոր նախարարն էլ հայտարարեց, որ Կառավարության կողմից երբեք չարաշահումներ չեն եղել, եթե լիներ չարաշահում, ապա կառավարությունը մայրուղու շինարարությունն իրականացնող իսպանական ընկերությունից բյուջե հետգանձում չէր անի»:
«Առաջիկա ընտրություններին ընդառաջ ես շարունակելու եմ աջակցել ՀՀԿ-ին: Մենք բոլորս քաղաքականության մեջ ենք, եթե ես նույն եռանդով չպետք է աշխատեի, ի՞նչ է նշանակում, որ ես ամեն անգամ պաշտոնի համար եմ անում:Ես նոր պաշտոնի ակնկալիք չունեմ, իսկ առաջարկները ՀՀԿ-ում ընդհանուր են քննարկվում»,- ասաց նա:
Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ այս պահին որևէ գործով չի զբաղվում, հանգստանում է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը