Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարըՍպասվում է, որ ծրագրային ելույթով է հանդես գալու Հայաստանի Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Համագումարին ներկա են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով հայտարարել է ՀՀԿ-ին անդամագրվելու որոշման մասին, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամներ:
Համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հաստատեց,որ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը լինելու է առանցքային: Համագումարի մեխը լինելու է կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը:
«ՀՀ նախագահն իր ելույթում կանդրադառնա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրներին, կուսակցական շինարարությանը, կուսակցականների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու միտված քայլերին, կաուսակցության կապերի զարգացմանը ավանդական գործընկերների հետ: Առանձին անդրադարձ կկատարվի Հայաստանի արտաքին քաղաքականությանը, անվտանգության հարցերին և բանակաշինության խնդիրներին, ապագա զարգացումներին: Քանի որ մոտենում ենք 2017-ին, պարոն նախագահը կանդրադառնա նաև հաջողության դեպքում ՀՀԿ-ի ապագա աշխատանքներին»,- մանրամասնեց Է. Շարմազանովը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը