«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Նորանշանակ դատախազն իր 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է մեկ առանձնատուն և երեք հողամաս ունենալու մասին: Դավթյանի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ, իսկ դրամական միջոցները՝ 28 միլիոն դրամ:
Դատախազի այս տարվա եկամուտները կազմել են 40 միլիոն 290 հազար դրամ, որից 12 միլիոն 500 հազար դրամը ստացված փոխառություններն են, 4 միլիոն 990 հազար դրամը՝ աշխատավարձ, 3 միլիոն 800 հազարը՝ այլ եկամուտներ, իսկ 19 միլիոն դրամն էլ՝ գույքը օտարելուց ստացված գումարը: Հատկանշական է, որ Դավթյանի հայտարարագրում բացակայում է որևէ տեղեկություն վաճառված գույքի տվյալների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Դավթյանը զբաղեցրել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի (2013–2016 թթ.) և Երևան քաղաքի (2012–2013 թթ.) դատախազի պաշտոնները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը