Դաշնակցության «զադնին». ՀՅԴ-ի խաղը մինչեւ ՀՀԿ-ի մարագ հասնելն էր

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը երեկ հեղինակազրկված էր որակել իշխանություններին, ինչից հետո հայտնվել էր ՀՀԿ-ի պատասխանների տարափի տակ: Իսկ այսօր էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ եթե Ռուստամյանը մի անգամ էլ կրկնի, ապա հետեւություններ կանեն: Եվ ահա այսօր Ռուստամյանը սկսել է արդարացումներ փնտրել եւ լղոզել իր հայտարարությունը ՀՀԿ-ի հեղինակազրկվածության մասին՝ ըստ էության հայտարարելով, որ ՀՅԴ-ին էլ է նույնը վերաբերում: Այսպիսով՝ Դաշնակցությունը «զադնի» է դնում: Իրավիճակը դառնում է իսկապես ծիծաղելի, գրեթե այնքան, որքան հանրահայտ Կարգին սկետչերից մեկը. հարեւանը պատուհանից դուրս է նայում ու ծխում, փոքր կոնֆլիկտ է ունենում հարեւան պատշգամբից դուրս նայող երեխայի հետ եւ արժանանում երեխայի սուր պատասխանին: Դրանից հետո դիմում է նրա հորը, որն էլ պատժում է երեխային այդ պատասխանի համար: Հաջորդ օրը հարեւանը նույն ինքնագոհությամբ ծխում է, տեսնում երեխային պատշգամբում, աչքի տակ այտուցված, ու հարցնում է, թե՝ «խելքը գլուխը հավաքե՞լ է»: Երեխան տալիս է անսպասելի պատասխան՝ «երեկվա ասածս ուժի մեջ է»: Արմեն Ռուստամյանը փաստորեն չկարողացավ նույնիսկ այդ տարբերակով պատասխանել եւ գոնե այդպես կրկնել իր խոսքերը: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ին հաջողվեց, այսպես ասած, հոգեբանական առավելության հասնել ՀՅԴ-ի հանդեպ՝ չափելով այն սահմանը, մինչեւ ուր կարող է գնալ այդ կուսակցության ղեկավարությունը: Պարզվեց, որ ՀՅԴ-ի խաղը մինչեւ ՀՀԿ-ի մարագ հասնելն էր: Այդպիսով՝ ՀՀԿ-ն փաստորեն ցույց տվեց, թե հնարավոր կոալիցիայում ուժերի ինչ հարաբերակցություն է լինելու, եթե, իհարկե, կոալիցիա լինի: ՀՀԿ-ն գործնականում փայլուն օգտագործեց Դաշնակցության վրիպումը, որ թույլ էր տվել Արմեն Ռուստամյանը, եւ դուրս եկավ դիրքային մեծ առավելության: Ընդ որում, չի բացառվում, որ Դաշնակցությունն այդ վրիպումով անհարմար վիճակի մեջ է դրել նաեւ Սերժ Սարգսյանին, որը Դաշնակցության հետ կոալիցիոն պայմանավորվածությամբ ՀՀԿ-ում հանդիպել էր դիմադրության: Փաստորեն, ՀՅԴ-ի վրիպումը ՀՀԿ-ականներին փաստարկ եւ խաղաքարտ տվեց Սերժ Սարգսյանի դեմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am