«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «armtimes.com կայքը տեսանյութ է տեղադրել, որտեղ արձանագրված են երեկ երեկոյան Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում Սերժ Սարգսյանի կորտեժի համար ճանապարհ բացող ՃՈ աշխատակիցների գործողությունները: Կայքում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ՃՈ աշխատակիցը հարձակվում իր հրահանգները չկատարած մեքենայի վրա: Կադրերից երևում է, որ ՃՈ աշխատակիցը հարվածում կամ կտրուկ շարժումով փորձում է հարվածել մեքենային ու այդ ընթացքում չափազանց սուր տոնով գոռում վարորդի վրա: Գոռոցի ընթացքում լսվում են բառեր, որոնք շատ բնորոշ են սեռական հայհոյանքների: Սակայն ոստիկանությունում համոզված են, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը չի հայհոյել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ քաղաքացուն հայհոյող ոստիկանը արժանի է ամենախիստ պատժի, սակայն համոզմունք է հայտնել, որ տվյալ դեպքում ՃՈ աշխատակիցը չի հայհոյել: Նա նաև գրել է, որ հրապարակման առթիվ ներկայումս ուսումնասիրություն է կատարվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը