«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդան Օսկանյանն օրերս ԱՄՆ-ում էր, ինչ առաքելությամբ` «Համախմբումից» չասացին, տեղեկացրին, որ երեկ վերադարձել է: Հարցին` Ծառուկյան-Օսկանյան հարաբերություններն ի՞նչ մակարդակում են, մեր աղբյուրն ասաց` նորմալ, սակայն արդեն մեկ տարի է, իրար չեն հանդիպել: Գրվեց, որ եթե Ծառուկյանի հետ չմիավորվեք, ընդհանրապես ընտրությունների չեք մասնակցելու։ «Աբսուրդ, նման հարց մեզանում չի քննարկվել, մենք Ծառուկյանի համար չէ, որ ստեղծվել ենք: Պետք է հասկանալ մի տրիվիալ ճշմարտություն. առաջիկա ընտրությունները ոչ այնքան կուսակցական, որքան ռեյտինգային քվեարկության արտահայտություն են: Ճիշտ է՝ «Համախմբումը» հանդիպում-բանակցում է մի շարք ուժերի` «Ժառանգության», Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի հետ, սակայն մենք առավելաբար բանակցում-հանդիպում ենք ռեյտինգային-հայտնի անհատների հետ, որոնք հակված չեն, կամ նրանց «չեն վերցնում» ՀՀԿ-ի ցուցակով, եւ այլ ցուցակներում արտոնյալ դիրքում են ցանկանում լինել, մենք աշխատում ենք նրանց հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը