Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. ‹‹Այս կազմով ԳՄ վերջին նիստն էր: Կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր դիրքորոշումները: Վաղը տեղի ունենալիք համագումարի առացքը կլինի կուսակցության նախագահի ընտրությունը, նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով: Անդրադարձ կլինի նաև կուսակցության շինարարական աշխատանքներին, թերությունների շտկման գործընթացին, միջկուսակցական կապերի զարգացմանը, երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին, ԼՂ հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք կապերին››, – ասաց Շարմազանովը: Վերջինս շեշտեց՝ բնական է, ՀՀԿ-ում էլ թերություններ ու խնդիրներ կան, ուստի համագումարի ընթացքում անդրադարձ կլինի նաև կուսակցությունում առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: ՀՀԿ խոսնակը նշեց՝ կուսակցության նախագահի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ապա ավելացրեց, որ ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է, մեկ օրգանիզմ և իրենք հպարտ են, որ կուսակցությունը ղեկավարում է հենց Սերժ Սարգսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը