Ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու հռչակելու մասին առաջարկը այսօր «Հայելի» մամուլի ակումբում քննարկվեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ով համոզված է, որ եթե Հայաստանի բնակչության 40 տոկոսը կազմեին հայերը, միևնույն է՝ մեր պետական լեզուն լինելու էր հայերենը:
Ըստ բանախոսի՝ այս հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում նախկին Խորհրդային միության այն երկրները, որոնք հստակ բռնել են անկախության ուղին:
«Մենք սպասարկում ենք մեր հյուսիսային հարևանի բոլոր շահերն արտաքին աշխարհում: Իսկ ո՞վ է ասել, որ արտաքին աշխարհում պետք է սահմանափակվի այդ սպասարկումը: Մաքուր սպասավորի դեր են կատարում նրանք, ովքեր դրական են արձագանքում նմանատիպ առաջարկներին»- ասաց Ռուբեն Բաբայանը
Նա խոսեց նաև իր մոտ զարմանք առաջացնող մի հատկության մասին՝ ասելով, որ ինչքան ուժեղ է լինում հարվածը, որքան շատ է ոտնահարվում ազգային արժանապատվությունը, այնքան ավելի բարձր են գոռում «Ուռա»:
«Մենք պետք է մեր միջից հանենք այդ ստրուկին: Այս առաջարկի նպատակը լեզուն ուսումնասիրելը չէ, քանի որ ոչ ոք մեզ չի խանգարում ուսումնասիրել ռուսերեն լեզուն, դա մենք անում ենք սկսած դպրոցից»,-ասաց Ռուբեն Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ էքսպանսիա է տեսնում այս ամենի մեջ:
Տաթևիկ Թահմազյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը