Այսօր «Հայելի» մամուլի ակումբի հյուրն էր գրականագետ Դավիթ Գասպարյանը: Քննարկվում էր ռուսաց լեզուն հետխորհրդային երկրների շրջանում 2-րդ պետական լեզու հռչակելու ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրաֆանովայի առաջարկը:
Ըստ Դավիթ Գասպարյանի՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելը միայն լեզվական խնդիր չէ. դա իր հետ բերելու է մշակույթ, գրականություն և կողմնորոշում:
«Դա մեծ քաղաքականություն է: Հարգանք՝ ռուսներին, բայց ամեն ինչ իր տեղում պետք է լինի: Ես լուրջ չեմ ընդունել ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու հռչակելու մասին առաջարկը: Ռուսաստանի հետ մենք գործնական հարաբերությունների մեջ ենք, բայց ամենևին չի նշանակում, որ դա պետք է արվի մեր ազգային անկախության հաշվին: Այն ամենն ինչ մենք ձեռք ենք բերել մեծ կորուստներով, պետք է պահպանենք» - ասաց Դավիթ Գասպարյանը և հավելեց, որ ժամանակին անգամ Խորհրդային միությունը չի պարտադրել ռուսերենը հռչակել պետական լեզու:
Տաթևիկ Թահմազյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը