Ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը։Յանուկովիչն ընդգծել է, որ ի սկզբանե դեմ է եղել Դոնբասի անջատվելուն՝ հավելելով, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կրակել ու հետ քաշել զորքերը.
«Եթե Պորոշենկոն այսօր հայտարարեր այդ մասին, դա կլիներ լավագույն նորությունը, շրջափակման մեջ գտնվող մարդկանց կդարձներ երջանիկ»։ Յանուկովիչը նաև հայտնել է, թե որն է եղել իր գլխավոր սխալը.
«Ես սուրբ չեմ։ Ես սխալներ եմ գործել։ Իմ գլխավոր սխալը… Ես չկարողացա, իմ մեջ ուժ չգտա ստորագրելու ռազմական դրություն, զորքեր մտցնելու մասին հրամանը։ Ես չգնացի արյունահեղության»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին նախագահը Դոնի Ռոստովում մամլո ասուլիս էր հրավիրել, երբ այսօր ավելի վաղ ընդհատվել էր վերջինիս հարցաքննության տեսահեռարձակումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սկսվել է Յանուկովիչի հարցաքննությունը Կիևի դատարանի կողմից:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը