ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրաֆանովան հայտարարել էր, որ նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենը որպես 2-րդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտություն կա:
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը արձագանքել էր այս հայտարարությանը և հայտարարել, որ դրանից չպետք է խուսափել, քանի որ դա չի նշանակում, որ առաջին պետական լեզուն անտեսվելու է:
«Եսդամիանգամայնդրականեմընդունում, մանավանդ՝որմերտնտեսականև,այսպեսասած,ռազմականբազումխնդիրներովմենքկապվածենքՌուսաստանիհետ: Մենքարդենվաղուցաշխարհիինչ-որմինահանգիկենք, ոչթենահանգ, այնպեսորներկայիսհամաշխարհայինհարաբերություններնայնպեսեն, որմեծտերություններըառանցմյուսպետություններիչենկարողգոյատևել»- ասել է Արծրուն Ավագյանը:
Իր կարծիքն է հայտնել նաև բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանը՝ ասելով, որ հարկ եղած դեպքում պետք է նաև ռուսական դպրոցներ բացվեն, քանի որ եթե Ռուսաստանի հետ կապը չլինի, մեկ րոպեում «կուլ կգնանք»:
«Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, երբ գրականագետ Դավիթ Գասպարյանին խնդրեցին մեկնաբանել իր գործընկերների կարծիքները, նա ասաց, որ «այդ աղբանոցի մարդկանց նա չի համարում գործընկերներ»:
«Այսպիսի առաջարկն ընդունելն անլրջություն է: Հայաստանը ոչ Ղազախստանն է, ոչ էլ Բելառուսը, որտեղ բնակչության կեսից ավելին ռուսներն են և պետական լեզուն էլ՝ ռուսերենը: Հայաստանում դա պահանջված լեզու չէ:Եթե գնաք Ծաղկաձորի գրողների տուն, կտեսնեք, որ այնտեղ երկու ռուս է աշխատում՝ Վալյան և Լյուբան: Նրանք խոսում են անթերի հայերենով և չեն թողնի, որ իրենց հետ ռուսերեն խոսեք: Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները շատ լավ են տիրապետում հայերենին և լեզվական որևէ խնդիր չկա: Հետևաբար այդ կարգի մտայնությունները դեռ չարթնացած՝ պետք է սպանել ու խեղդել»- ասաց Դավիթ Գասպարյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը