«Արդարության հասնելու դեպքում ես պատրաստ եմ 100 մլն դրամ փոխանցել հայկական բանակին, ոչ թե գեներալ-գործարար Հայկազ Բաղմանյանը խլի և վայելի մեր ունեցվածքը». 168.am

Օրերս ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքը։ Թաթուլ Բաղդասարյանը բողոքարկել է քննչական մարմնի որոշումը, որով կարճվել է հարուցված քրեական գործը։ Այս մասին այսօր Թաթուլ Բաղդասարյանն ասաց, որ այժմ արդեն դիմել է վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրենը պարբերաբար բարձրաձայնում է խնդրի մասին՝ տալով նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի անունը։ «Ինչպես գիտեք, գործարար-գեներալ Հայկազ Բաղմանյանը 2007թ. խլել է մեր ընկերության տարածքը և բիզնեսը»,- այսօր էլ ասաց նա։ Մարտունու «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրենը դիմել էր՝ խնդրելով քրեական գործ հարուցել, քանի որ, ըստ նրա, կեղծիք է կատարվել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում։ «Թաքցնում են, կոծկում են գործը, չգիտեմ՝ ուր գնամ»,- այսօր ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ ցանկանում է դիմել ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Արամ Մանուկյանին, Լևոն Զուրաբյանին, Զարուհի Փոստանջյանին, Էդմոն Մարուքյանին, Վահրամ Բաղդասարյանին, Հեղինե Բիշարյանին և Արմեն Ռուստամյանին, որպեսզի խնդիրը բարձրացվի Ազգային ժողովում։ «Խնդրում եմ հանդիպում կազմակերպել, այս գործի ողջ փաթեթը կներկայացնեմ, թող բարձրաձայնեն ԱԺ ամբիոնից, հարցեր ուղղեն կառավարությանը։ Ի վերջո, այս կեղծիքները պետք է բացահայտվե՞ն, թե՞ ոչ։ Արդարության հասնելու դեպքում ես պատրաստ եմ 100 մլն դրամ փոխանցել հայկական բանակին՝ մեր սիմվոլին, մեր հպարտությանը, մեր զինվորին, ոչ թե գեներալ-գործարար Հայկազ Բաղմանյանը խլի և վայելի մեր ունեցվածքը։ Ավելի լավ է ես նվիրեմ հայկական բանակին»,- ասաց նա։ Նա նշեց, որ պայքարելու է մինչև վերջ. «Չեմ թողնի, Հայկազ, դու վայելես քո էրեխեքի հետ էդ փողը։ Էդ փողը պետք է բանակի զինվորը վայելի՝ մեր պաշտպանը։ Ես պատրաստ եմ 100 մլն փոխանցել հայկական բանակին, միայն արդարությունը հաղթի»։ Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am