ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան է տվել ադրբեջանցի պատվիրակի հարցին, ով փորձել է ԼՂ հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ ադրբեջանցիները ողջ նստաշրջանի ընթացքում փորձել են տպավորություն ստեղծել, թե ԼՂ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն է և այդ մասին պատվիրակներից մեկը հարց է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս
Ստոլտենբերգին:
««ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը շատ հստակ էր: Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորմանը որևէ մասնակցություն չունի, ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընթացող գործընթացը»,-ասել է Նահապետյանը:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները որևէ կերպ պայմանավորված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
«Սա հստակ դիրքորոշում էր: Գլխավոր քարտուղարի պատասխանը հստակ էր և սպառիչ»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակությունը հանձնաժողովների նիստերի ժամանակ էլ փորձեր է ձեռնարկել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել: Նահապետյանը հայտնեց, որ բանաձևերի նախագծերից մեկում Ադրբեջանի պատվիրակությունն առաջարկել է ագրեսիայի և տարածքային ամբողջականության ձևակերպումներում ներառել նաև Ադրբեջանը որպես տուժած պետություն:
«Սրա կապակցությամբ մեր, գլխավոր զեկուցողի պարզաբանումներից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ նման ձևակերպումը ուղղակի խաթարելու է իրավիճակը և կարող է առաջ բերել մոտեցումներ, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավարմանը»,- մանրամասնեց Նահապետյանը՝ հավելելով, որ բոլոր պատվիրակների կողմից Ադրբեջանի պատվիրակության առաջարկը մերժվել է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը