Բեռլին. ԵՄ-ին եւ Թուրքիային ընդհանուր շահեր են կապում
ԵՄ-ին եւ Թուրքիային միգրանտների վերաբերյալ համաձայնագրին հետեւելու ենթատեքստում ընդհանուր շահեր են կապում:Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սավսան Չեբլին: Նրա խոսքով՝ երկու կողմն էլ շահագրգռված է համաձայնագրին հետեւելու հարցում: «Մենք հույս ունենք, որ դա այդպես էլ կմնա՝ ելնելով կողմերի շահերից»,- ասել է նա:
