Ադրբեջանը Իրանին վարկ կտա
Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավադ Գուրբանովը հայտարարել է, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի հետ «Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհի շինարարության համար վարկ տրամադրելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։ «Ռուսաստանը նույնպես ցանկություն է հայտնել մասնակցել նախագծին։ Մենք կքննարկենք այդ հարցը»,- նշել է Գուրբանովը։
