Իշխող կուսակցության մեջ երկիրը դեպի բարելավում տանելու վերաբերյալ հույսեր ունենալը մեծ մեղք չէ, այլ հարց է, թե ինչու անկուսակցական ռեֆորմիստը, ով, ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, իբր ընդամենը վեց ամսով պետք է պաշտոնավարեր, որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին։ Սա մեկ բան է նշանակում՝ Կարեն Կարապետյանը եկել է, որ մնա, և մնա երկար ժամանակով՝ որպես վարչապետ։ «Փաստը» այս առիթով զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ։ «Դա վարչապետի իրավունքն է։ Եթե նա ներկայացնում է քաղաքական մեծամասնությունը, ներկայացնում է տվյալ մեծամասնության ծրագրերն ու նպատակները, ապա խոշոր հաշվով Կարեն Կարապետյանի քայլը սենսացիոն մեծ բացահայտում չեմ համարի։ Պարզապես գաղափարներ կրողը նաև իրավական տեսքով դառնում է տվյալ կուսակցության անդամ ու ներկայացուցիչ։ Կարող եմ նշել, որ հասարակության ու ժողովրդի կողմից Կարեն Կարապետյանն ավելի շատ ընկալվում էր որպես անկուսակցական վարչապետ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ բարեփոխումների շրջանակներում վարչապետը պետք է ավելի շատ որպես անկուսակցական հանդես գար. «Այս հարցի շուրջ կընդգծեմ մեկ կարևոր հանգամանք, ժողովուրդն ավելի շատ սպասում է ոչ թե կուսակցական պատկանելության փոփոխության, այլ վարչապետի կողմից իրականացվող շոշափելի բարեփոխումների՝ սոցիալական, տնտեսական ոլորտներում»,- նկատեց Վահե Էնֆիաջյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը