Գրականագետ Դավիթ Գասպարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ ռուսերեին՝որպես երկրորդ օտար լեզու հայտարարելու փաստին:Նա խորհուրդ է տալիս լուրջ չընդունել Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարությունը, թե նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է հատուկ օրենսդրական կարգավիճակ տալ:
«Այդպիսի բանը լուրջ ընդունելը նշանակում է, որ մենք անլուրջ ենք: Հայաստանում դա պահանջված լեզու չէ, մեր երկրում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունները շատ լավ հայերեն գիտեն, եւ շփման խնդիր չկա: Այս կարգի մտայնությունները` ինչպես օձը բնում պետք է խեղդել, սպանել, կորչի գնա», – ավելացրեց գրականագետը:
Նա հավելեց, որ ռուսերենը եւ անգլերենը շատ բարձր մակարդակով պետք է ուսուցանվի մեր դպրոցներում: «Որ մեր մարդիկ, պաշտոնյա դառնալով, շատ բարձր պաշտոնյա դառնալով, չգնան կուռկուռի ձագի պես կամ բերանը կապած սարի անասունի պես նստեն եւ խոսել չկարողանան»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը