Ռուսաստանում երկու հայ գործարարի են սպանել. 3-ը վիրավորվել են

 Ռուսաստանում՝ Լենինգրադյան շրջանի Շլիսսելբուրգի ավտոսերվիսներից մեկում երկու հայ գործարարի են սպանել, եւս 3-ը ծանր վիրավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին, երեկոյան։ Ինչպես ոստիկանները պարզել են, երկու խումբ տղամարդկանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մի խմբի անդամները կրակ են բացել մյուսների ուղղությամբ, արդյունքում երկու հոգի տեղում մահացել է, եւս 3-ը՝ վիրավորվել։ Ավտոսերվիսին է մոտեցել 444 համարանիշով սեւ Mercedes մեքենան, որոնցից 5 տղամարդ են դուրս եկել՝ կովկասցու արտաքինով։ Նրանք կրակ են բացել ավտոսերվիսում գտնվող հայ բիզնեսմենների ուղղությամբ։ Հայտնի է նաեւ, որ վերջինները նույնպես զինված են եղել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները բազմաթիվ փամփուշտներ եւ երկու դի են հայտնաբերել։ Ավելի ուշ 3 վիրավորների անհայտ անձինք բերել են հիվանդանոցի մոտ թողել ու հեռացել։ Ոստիկանները պարզել են վիրավորների ու սպանվածների ինքնությունը՝ բոլորը հայեր են Սպանվածներից մեկը՝ Գրիար Վարդանյանը, 1956 թվականի ծնված էր, մյուսը՝ Պուշկինոյի բնակիչ Արմեն Խուրշուդյանը՝ 1971 թվականի ծնված։ Վիրավորներից վերակենդանացման բաժնամունքում է 26-ամյա Վախթանգ Սարգսյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում։ Նա չի ցանկացել ոստիկաններին որեւէ բացատրություն տալ կամ ասել, թե ովքեր են իրենց վրա կրակել։ Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am