ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն աննախանձելի վիճակում էր հայտնվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՆԱՏՕ–ի ԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը։
Ըստ նրա՝ Չավուշօղլուն իր ելույթում խոսել է հակամարտություններից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, եւ հայկական պատվիրակության անդամները չէին կարող համապատասխան հարցեր չբարձրացնել: «Թուրքիայի հետ հարաբերությունների կապակցությամբ մենք նշել ենք, որ Անկարան որդեգրել է «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունն այն դեպքում, երբ նրա զինված ուժերը մտել են 3 հարեւան պետությունների տարածք։ Մենք ընդգծել ենք, որ Թուրքիան բացասական դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության հարցում հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո»,– նշեց Նահապետյանը, հավելելով, որ Թուրքիայի պաշտոնատար անձինք, նրա խոսքով, նյարդային արձագանք են տվել հայ պատգամավորների հարցերին։
«Պետք է ասեմ, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն աննախանձելի վիճակում էր հայտնվել։ Նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմային, թեպետ մենք դրա մասին չէինք էլ հիշատակել, եւ ասաց, որ հայերն աշխարհում սուտ են տարածում։ Հաջորդ օրը՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձ կատարվեց Ցեղասպանությանը, այն փաստին, թե քանի երկիր է ճանաչել մարդկության դեմ այդ հանցագործությունը, ինչպես նաեւ ԻՊ–ի հետ Անկարայի կապերին, Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի հասցրած ավիահարվածներին։ Թուրքական կողմը հայտարարեց, թե այդ կապերի ոչ մի ապացույց չկա այն դեպքում, երբ բազմաթիվ վկայություններ կան»,– նշեց Կորյուն Նահապետյանը։
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը