«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը 142 միլիոն դրամի չափով արժեթղթեր (բաժնետոմսեր) ունի: Այս մասին տեղեկանում ենք նախարարի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Դավիթ Լոքյանի հայտարարագրից իմանում ենք, որ նա մեկ բնակարանի, մեկ առանձնատան և մեկ հասարակական նշանակության շինության սեփականատեր է: Նախարարի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 4 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո: Իսկ նրա հունվարի 1–ից մինչև սեպտեմբերի 27–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և շահաբաժնից և կազմել 28 միլիոն 568 հազար դրամ: Դավիթ Լոքյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել այս տարվա փետրվարին: Մինչ այդ նա ևս աշխատել է կառավարությունում՝ տարբեր տարիներին զբաղեցնելով քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը