Ռուսաստաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը ընտրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի անդամ:
ՀԲԸՄ-ի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ այս անդամակցությունն առաջին քայլն է հետևյալ նախաձեռնության իրա կանացման ուղղությամբ.
1.Վերաաշխուժացնել հայկական սփյուռքը, նրան հաղորդելով միասնական վերակազմավորման նոր եռանդ:
2.Սոցիալ-մշակութային իր պատմական առաքելությանը զուգընթաց, ընդարձակել հայրենիքի տնտեսության զարգացմանն ուղղված իր օժանդակությունը:
3.Արհեստավարժ տարրերով համալրված առավել արդյունավետ դարձնել իր կազմակերպչական կառույցներն ու նրանց գործունեությունները:
4.Միության նյութական միջոցները և կարողությունները ընդարձակելու նպատակով ծավալել շեշտադրված աշխատանք ապահովելու համար խոշոր ներդրումներ և նոր հիմնադրամների ու կազմակերպությունների հետ համագործակցություն:
5.Ընդարձակել և վերաաշխուժացնել կազմակերպությանը գործնական աջակցություն ցուցաբերող կամավոր անդամների և համակիրների համաշխարհային ցանցը:
6.Ներուժի համադրյալ ուժեղացում ապահովել այլ կազմակերպությունների հետ, արագ և ծավալուն ձեռքբերումների համար:
ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ Նուբար Աֆեյանի հետ Ռուբեն Վարդանյանը 2001թ.-ին համահիմնադիրներից էր «Հայաստան 2020» զարգացման հեռանկարային տեսլականի մշակման ծրագրի: 2015թ.-ին Վարդան Գրիգորյանի (Carnegie Foundation), դոկտ. Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի համատեղ ջանքերով մեկնարկել է «100 Lives» (Հարյուր կյանք) ծրագիրը, և հիմնվեց «Ավրորա համաշխարհային մարդասիրական մրցանակը» (Aurora Prize for Awakening Humanity), որ մեկ միլիոն ամերիկյան դոլլար է նախատեսում նվիրել այն աշխարհաքաղաքացիներին կամ կազմակերպություններին, որոնք, իրենց կյանքը վտան գի ենթարկելով, փրկել են դժբախտության մատնված անձանց կյանքը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը