Հանրային ծառայությունները կարգավորող կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում ուժը կորցրած ճանաչեց այս տարվա մայիսի 31-ի որոշումը: Հանձնաժողովը նաև սահմանեց գազի նոր սակագները; Ըստ այդմ որոշվեց սահմանել <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ կողմից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև վեց հարյուր խորանարդ մետր բնական գազի համար հարյուր հազար դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը, վեց հարյուր խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ: Հանձնաժողովից նշեցին, թե կան չորս գործոններ, որոնք 13.4 միլիարդ կազմող տարբերությունը փոխհատուցվելու են: Ներկաներից հետաքրքրվեցին, թե եթե այդ չորս գործոները չհաջողվեն իրականացնել, ապա նորից բարձրանալու է սակագինը, ինչի վերաբերյալ հնչեց պատասխան, թե նշվեց չորս գործոն, որ ուղղվելու են սակագների նվազեցմանը, և եթե այդ գործոննեից երեքը չակնկալվեն, ապա <Գազպրոմ Արմենիայի> բաժնետերը համապատասխան ֆինանսական ներդրումներ կներառի դա փոխհատուցելու համար: Հրանտ Թադևոսյանը նշեց, որ ցանկություն կա աշխատել բաց ու թափանցիկ. <Չնեսամացնելով կառավարության նախաձեռնությունը՝ ուզում եմ հիշել ընկերության նախկին տնօրենի ելույթը, որ եթե սպառման ծավալները շատանան, մենք ցանկություն ունենք իջեցնել գաի սակագինը, մենք ոչ մի բան չենք անում՝ այս կամ այն պահից ելնելով, մենք տարել ենք ընդհանոր մտացված գաղափարախոսություն, հնարավորինս արդար կազմակերպություն ենք փորձում լինել>,-ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, որ ինչու հիմա ընկերության կողմից եղավ այս որոշումը, ապա նա նշեց՝ մի շարք գործոններ կան: Գազի վերաբերյալ էլ նա նշեց՝ բոլորս պիտի զգույշ լինենք, ու ցանկացավ անվտանգ գազասպառում: <Ուզում եմ, որ ձեզ մոտ մտավախություն չլինի, ու ուրիշ բան սրա տակ չմանգանք>,-շեշտեց նա:
Ֆայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը