Ավստրիան դադարեցնում է զենքի մատակարարումները Թուրքիային
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը՝ դադարեցնել զենքի մատակարարումները Թուրքիային: ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ հատուկ շեշտադրվում է Թուրքիան, որտեղ «ոտնահարվում են մարդու իրավունքները, իսկ արտահանված զենքը կարող է կիրառվել ընդդիմության դեմ»։ «Մենք դեմ ենք դիպուկահարների զենքի մատակարարմանը Թուրքիային»,- հայտարարել է Կանաչների կուսակցությունից Պետեր Պիլցը՝ Այսօիսով՝ Ավստրիան Եվրամիության առաջին երկիրն է, որը նման որոշում է կայացրել։
