«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կադրերը մեկը մյուսի հետևից լքում են իրենց պաշտոնները:
Մասնավորապես մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը Օհանյանի հետ բարեկամական կապեր ունի, ազատվել է աշխատանքից: Իսկ Սեյրան Օհանյանի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Հայրապետովը այլ աշխատանքի է տեղափոխվել: Սակայն Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո նրան հասկացրել են, որ շուտով «կզորացրվի»:Չի բացառվում, որ այս զարգացումները կապված լինեն ՊՆ-ում տարեսկզբին իրականացված կոռուպցիոն բացահայտումների հետ:Հիշեցնենք, որ նշված երկուսը ռազմական ոստիկանության շենքում ծեծի էին ենթարկել ՊՆ աշխատակցին` ստիպելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ տալ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ պարզել ՊՆ-ից: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Այդ օղակի պաշտոնական նշանակումներն ու ազատումները մենք պաշտոնապես չենք մեկնաբանում»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը