Նոյեմբերի 25-ին Հայելի ակումբից գրականագետ Դավիթ Գասպարյանն իր մտահոգությունն էր արտահայտում ռուսաց լեզուն հետխորհրդային երկրների շրջանում 2-րդ պետական լեզվի կարգավիճակի առաջարկի վերաբերյալ: ‹‹Այդ աղբանոցի մարդիկ իմ գործընկերները չեն, եթե ունեն նման կարծիք››,- այսպես արձագանքեց Դավիթ Գասպարյանը լրագրողներից մեկի հարցին, որ նրա մի շարք գրականագետ-գործընկերներ բավականին դրական են մոտենում այդ հարցին: - ‹‹Այս կարգի մտայնությունները՝ ինչպես օձը բնում պետք է չարթնացած խեղդել՝, կորչի գնա››: ‹‹ Հայաստանը ո՛չ Ղազախստան է, ո՛չ Բելառուս, որտեղ բնակչության կեսից ավելին ռուսներ են, և ռուսերենը պահանջված լեզու է: Հայաստանում այն պահանջված լեզու չէ: Մեր երկրում մենք ազգային փոքրամասնությունների հետ շփման խնդիր չունենք: Սա ամենևին չի նշանակում դեմ լինել դպրոցներում լեզուների ուսուցմանը: Ազգային հողում, ազգային մտածողության մեջ մենք պարտավոր ենք լեզվի գիտակներ պատրաստել›› : Վերջում գրականագետը հավելեց, որ ռուսաց լեզուն պետական լեզու հռչակելը միայն լեզվական խնդիր չէ. սա իր հետ բերելու է մշակույթ, գրականություն, կողմնորոշում, մեծ քաղաքականություն:
Մարիամ Հակոբյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը