Նոյեմբերի 24-ին «Միասնություն» համազգային շարժման խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը և խորհդի անդամներն այցելեցին հայ քաղաքական և պետական գործիչ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրուն՝ տիկին Ռիմա Դեմիրճյանին:
«Միասնություն» համազգային շարժման խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը ներկայացրեց նորաստեղծ Շարժման գաղափարախոսությունը, նպատակները և դրանց հասնելու ուղիները:
Տիկին Ռիմա Դեմիրճյանը ողջունեց Շարժման ստեղծման գաղափարը և մայրաբար մաղթեց. «Բարության, հաշտության, համերաշխության Շարժում թող լինի, մեր ժողովուրդը չարություն, ատելություն շատ է տեսել՝ խուսափե՛ք նման գաղափարներից: Այսօր մեր ժողովրդին անհրաժեշտ է միասնությունը, հաշտությունն ու համերաշխությունը: «Միասնություն» դաշինքը Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ամենամեծ ներդրումն էր մեր երկրի ապագայի մեջ»:
Ռիմա Դեմիրճյանը սիրով և մի փոքր էլ հուզմունքով հիշեց Կարեն Դեմիրճյանի մտածմունքները՝ «Միասնություն» դաշինքի ստեղծման շրջանում: Պատմեց, որ Դեմիրճյանը երկար է մտածել նման դաշինք ստեղծելու գաղափարի շուրջ և մի օր էլ տուն է վերադարձել ու ասել. «Ես որոշել եմ՝ մեր երկրի միակ փրկությունն այդ Միասնությունն է»:
Տիկին Ռիման, դիմելով «Միասնություն» համազգային շարժման անդամներին, ասաց. «Լավ գաղափար է, տեսնում եմ երիտասարդների՝ վառ ու լուսավոր աչքերով, ուզում եմ, որ ձեզ ամեն ինչ հաջողվի: Ձեր մեջ հավատ, ուժ, եռանդ եմ տեսնում՝ երկրում ինչ-որ բան փոխելու համար»:
Հիշեցնենք, որ 1999 թ. ապրիլին Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծվել էր «Միասնություն» դաշինք, իսկ ամիսներ առաջ ստեղծվեց «Միասնություն» համազգային շարժումը:«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը