Անկարան մերժեց Լավրովին

Վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ հատկապես Մոսկվայից եւ Անկարայից հնչող հայտարարությունները թույլ էին տալիս ենթադրել, որ Ռուսաստանը շահագրգռված է բանակցություններում Թուրքիայի դերի մեծացմամբ, ինչին, բնականաբար, բոլորովին դեմ չէ Թուրքիան։ Մասնավորապես, հոկտեմբերի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում հայտարարեց, թե Անկարան ցանկանում է միանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։ Սրան հաջորդեց հոկտեմբերի 14-ին ՌԴ արտաքին գործերի նախագահ Սերգեյ Լավրովի արած հայտարարությունն այն մասին, թե Անկարան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան կարգավորման մեջ։ «Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին՝ անկախ ղարաբաղյան հակամարտությունից, մենք միայն ուրախ կլինենք, բայց մեր տպավորությունն այն է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն»,- մասնավորապես՝ ասել էր Լավրովը։ Միեւնույն ժամանակ, նաեւ, Լավրովը կարեւոր էր համարել այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ, եթե ապահովի «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, ապահովի տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային»։ Այսինքն՝ Սերգեյ Լավրովի այս հայտարարությամբ պաշտոնական Մոսկվան, փաստացի, առաջարկեց Թուրքիային ավելի խորը մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին՝ դրա փոխարեն՝ դադարեցնելով Հայաստանի շրջափակումը։ Սույն հարցի շուրջ Անկարայի հստակ դիրքորոշումը, սակայն, հնչեց բոլորովին վերջերս։ Մասնավորապես, նոյեմբերի 20-ին Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիշմեքը հայտարարեց, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը միայն այն դեպքում, եթե Երեւանը «դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան»՝ նշելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններն առանձնահատուկ բարձր մակարդակի վրա են։

Նույնը, պատասխանելով լրագրողների հարցերին, վերահաստատեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Վերջինիս խոսքով, Երեւանը պնդում է, որ սահմանների բացման եւ ղարաբաղյան հարցերը տարանջատվեն, այնինչ՝ «Ադրբեջանը եղբայրական երկիր է, Ադրբեջանի խնդիրները մեր խնդիրներն են»։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Անկարայից եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց դիրքորոշումը սահմանների բացման եւ ղարաբաղյան հարցերում։ Այն է՝ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջադրելու իր քաղաքականությունը եւ հրաժարվում է դադարեցնել Հայաստանի շրջափակումը, մինչեւ հայկական կողմերը ղարաբաղյան հարցում զիջումների չգնան։ Սա նշանակում է, որ Սերգեյ Լավրովի շուրթերից հնչաց տեսլականը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ կարգավորման հարցում՝ բացելով սահմանները, իրական չէ եւ մերժվում է պաշտոնական Անկարայի կողմից։ Ավելացնենք նաեւ, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ ապաշրջափակումը դադարեցնելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները պետք է տարանջատվեն  եւ սահմանները պետք է բացվեն առանց այդ նախապայմանների։ Սա հենց այն է, ինչը պահանջվում է 2008-ին Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններով, որոնք, սակայն, թուրքական կողմը հրաժարվում է վավերացնել։   Վահե Ղուկասյան «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am