Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում

Այսօր՝ փետրվարի 2-ին, վաղ առավոտից Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիսի վարչական տարածքում տեղի ճանշինականները Գորիսի հրշեջ-փրկարարների, ոստիկանության Գորիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ ուժեղ ձնաբքի պայմաններում կարողացան 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ դուրս բերել ձնաբքից, ինչի շնորհիվ վարորդներն անվտանգ մեկնեցին իրենց հասցեներով: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանշինականների տեխնիկանաները չեն հասցնում ճանապարհից հեռացնել ձնաբքի հետևանքով կուտակված ձյունը և կարելի է ասել, որ վայրկյանների ընթացքում քամին իր սև գործն անում է: Տեղում ճանշինականների աշխատանքները ղեկավարում է Երևանից նշված վայր ժամանած ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը: Ճանշինականներին, ոստիկաններին և փրկարարներին օգնում են նաև քաղաքացիները, ովքեր Ճանշինին տրամադրած հատուկ տեխնիկաներով մերկասառույցից դուրս են բերում ծանրաքարշ մեքենաները: Ճանապարհային ոստիկանությունն ու Կապի ու տրանսպորտի նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի նշված հատվածում երթևեկեն խիստ անհրաժեշտության դեպքում: Ողջ գիշեր և մինչև այս պահը տեղում եղել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Առավոտյան ճանշինականներին, փրկարարներին ու ՃՈ աշխատակիցներին է միացել նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով նշված վայր ժամանեց թիկնապահների ուղեկցությամբ և մի տևական ժամանակ մնաց նշված վայրում և այդ ընթացքում Ա. Արշակյանի ու Ա. Շաղոյանի հետ քննարկում էին, թե հետագա ինչ գործողություններ պետք է կատարվեն, մասնավորապես, մայթեզրերին կառուցեն փայտե արգելապատնեշներ, ինչը ժամանակին եղել է ԽՍՀՄ տարիներին և շատ օգտակար կլինի ղրանք տեղադրելը, սակայն կա մտավախություն, որ բնակիչները կարող է գողանան այդ փայտե պատնեշները՝ չմտածելով, որ դա, առաջին հերթին, իրենց անվտանգության համար է տեղադրվելու: Ողջ գիշեր տեղում աշխատել է նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ իր բոլոր ծառայություններով, բաժնի պետ Գևորգ Ազիզյանի գլխավորությամբ և նրանք նույնպես մինչև այս պահը օգնում են քաղաքացիներին: Նշված վայրից Ա. Արշակյանն իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ է փոխանցում ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, իսկ նախարարությունից էլ նշված վայրում ձնամաքրման աշխատանքներին հետևում են օնլայն եղանակով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևանից մինչ նշված հատվածը ճանապարհներն ամբողջովին անցանելի են և պատկան մարմինների կողմից կատարվել են ձնամաքրման՝ աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am