Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ՄՕԿ-ի որոշման մասին, որ ՀԱՕԿ-ը պետք է հնարավորինս շուտ վերադարձնի Լոնդոն-2012-ում Խուրշուդյանի նվաճած բրոնզե մեդալը:Ինչպես ասաց՝ կվերադարձնի Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը, եթե նման պահանջ դրվի:
«Եթե ես լինեմ որոշողը, ապա չեմ վերադարձնի, բայց օրենքին չեմ կարող չենթարկվել: Եթե ուզեն, պետք է վերադարձնեմ»,- ասաց մարզուհին:
Ըստ նրա իմաստ չունի մարզումները շարունակելը, եթե 10-ը տարով որակազրկեն. «Քանի դեռ հայտնի է չէ, թե ինչքան ժամանակով է որակազրկումս, շարունակելու եմ մարզումներս։ Եթե 10 տարով որակազրկեն, ի՞նչ իմաստ ունի իմ մնալը»:
Խուրշուդյանը նշեց նաև, որ վիրավորված է լրագրողների վերաբերմունքից: «Ցավալի է, որ մեր հարգելի լրագրողները միայն վատ լուրերն են արագ տարածում։ Քիչ է մնում` գրեն. «Հռիփսիմե Խուրշուդյանը վերջապես որակազրկվեց»։ Չի կարելի նման բան գրել, չէ՞ որ մարզիկները նաև ձեր ոգևորության կարիքն ունեն։ Ինչո՞ւ չեք նշում, որ Խուրշուդյանը Եվրոպայի գործող չեմպիոն է»,- ասաց նա։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը