Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, Լեզվի մասին օրենքը մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է և փոփոխման ենթակա չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն` անդրադառնալով` ՀՀ-ում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու հարցին:
Ինչ վերաբերում է ռուս պաշտոնյայի հայտարարությանը, ԿԳ նախարարը նշեց. «Որեւէ օտար պաշտոնյա, պաշտոնատար անձ ցանկացած կարծիք դրսում կարող է հայտնել: Բայց մենք ունենք օրենսդրություն, որը փոխելու ոչ մի հարց չկա: Կարգավիճակ տալու խնդիր գոյություն չունի: Գոյություն ունի եղած լեզուները խորացված ուղղությունններով գնալու խնդիր: Ես ավարտել եմ Չարենցի դպրոցը, որն ուներ անգլիական թեքում: Բայց բացի օտար լեզուներից, որը բոլոր դպրոցներում են անցնում, օրինակ ունեինք անգլերեն լեզվի եւ գրականության փոքր կուրս, ունեինք Անգլիայի աշխարհագրություն, ամերիկյան գրականություն, որն օգնում էր լեզուն ավելի լավ հասկանալու համար: Ռուսերենը նույն վիճակում է, ինչ մյուս օտար լեզուները: Ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը 1998-ին է ընդունվել: Ռուսաց լեզվի պարագայում ունենք եւս մի կարեւոր դաշտ, որովհետեւ գտնվում ենք ԵՏՄ դաշտում եւ ռուսերենը այստեղ միջպետական հաղորդակցման լեզու է: Այստեղ ռուսերենն անհրաժեշտ է»: Անդրադառնալով Վերահսկիչ պալատի կրթական համակարգում հայտնաբերված չարաշահումներին, նախարարը նշեց, որ այն եղել է երկու տարի առաջ, եւ այդ հարցով զբաղվում են համապատասխան մարմինները:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը