ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածների վերանորոգման աշխտանքներ: Նախարարն ասաց, թե ըստ նախագծի` ձյունառատ ձմռան և դրան հետևած անձրևների հետևանքով հանրապետության մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ճանապարհահատվածները դարձել են ոչ երթևեկելի և խոչընդոտում են անվտանգ երթևեկության ապահովմանը, ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Պտղնի-Գետամեջ 4,925 կմ երկարությամբ ճանապարհահատվածի սողանքային երևույթների հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ: Նախագծով առաջարկվում է Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի խնայված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 349,279.0 հազար դրամի չափով, որից 76,032.0 դրամն ուղղելով հիշյալ օբյեկտի հիմնանորոգման և նախագծային աշխատանքներին, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայություններին, իսկ 272,183.0 հազար դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը