Այսօր Լոս Անջելեսում «Իմ Արցախ» խորագրի ներքո մեկնարկում է Հայաստան Համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը:
Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես բացառիկ հնարավորություն ունեն իրենց նվիրումն ի ցույց դնելու առ հերոսական Արցախն ու նրա ժողովուրդը: Ապիրլյան քառօրյային հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Արցախն ի զորու է միավորել համայն հայության մղումները, երազանքերն ու իղձերը: Խորապես համոզված եմ, որ այսօր Արցախում է թաքնված յուրաքանչյուր հայի հպարտությունը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
Աշխարհի չորս ծագերում ապրող ոչ մի հայ իրավունք չունի զերծ մնալ իր ինքնությունը վերահաստատելու, հայ լինելու բերկրանքն արցախցի հայրենակիցների հետ կիսելու այս բացառիկ հնարավորությունը:
Ուստի՝ 100 միլիոն դրամ գումարով միանալով նվիրատուների հոծ բանակին՝ հորդորում եմ Հայաստանի և Սփյուռքի ազնիվ հայրենակիցներիս ոչ մի վայրկյան չսակարկել, չքննել հայրենիքի նկատմամբ սերը, իսկ Արցախի հանդեպ՝ պարտքը: Եվ ուրեմն ոչ թե իմ, քո, ձեր, այլ բոլորիս Արցախի համար կատարենք նվազագույնը, որ կարող և պարտավոր ենք անել:
Գագիկ Ծառուկյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը