«Հայելի» մամուլի ակումբում Ամերիկայից նոր ժամանած Հակոբ Ավետիքյանն անդրադարձավ այն խնդրին, որը սպառնում է մեզ: Ըստ բանախոսի՝ մենք կանգնած ենք ամերիկահայության աջակցությունը կորցնելու վտանգի առջև:
Ըստ Հակոբ Ավետիքյանի Ամերիկայի պես կարևոր և տնտեսապես հզոր երկրի հայությունը միշտ աջակցել է իր հայրենքին ու ժողովրդին, սակայն այդ աջակցությունը աստիճանաբար նվազում է և մենք գուցե շուտով կորցնենք ամերիկահայությանը:
Առաջին պատճառը թերևս այն է, որ հայությունը կարծես հանձնվել է հայ հեղափախական դաշնակցությանը: Սակայն այն, որ սփյուռքում ամենակազմակերպված կուսակցությունը դաշնակցությունն է, ամենևին չի նշանակում, որ սփյուռքահայերը դաշնակցական են:
«Ամերիկահայության 80 տոկոսը որևէ կուսակցության չի պատկանում և չի ցանկանում որևէ մեկի մոնոպոլիան դառնալ: Եվ այսօր դաշնակցությունը և այլ կուսակցությունները չեն կարողանում ամերիկահայ երիտասարդությանը գրավեն իրենց շարքեր»- ասաց Հակոբ Ավետիքյանը:
Ըստ նրա՝ երկրորդ պատճառը Հայկական բարեգործական ընդհանուր միության վարած գործունեությունն է, որը զանազան նախաձեռնություններով ևս չի կարողանում գրավել երիտասարդությանը իր շարքերը:
Վերջին և կարևոր խնդիրն ու պատճառն ազգային ամենահին կազմակերպության՝ եկեղեցու նկատմամբ ձեռք բերած անուշադրությունն է:
«Ամերիկայում եկեղեցու անդամության խնդիր կա: Այնտեղ դու կարող ես ընտրել քո հովվին, եթե տվյալ եկեղեցու անդամ ես, իսկ մեզ մոտ կաթողիկոսն է որոշում, թե որ մարզում ո՛վ պետք է լինի հոգևոր առաջնորդը: Հռոմի պապին ընտրում են կարդինալները, ոչ թե ժողովուրդը, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, կաթողիկոսին ընտրում են Ազգային եկեղեցական ժողովի ընթացքում, որի մեծամասնությունը կազմում են աշխարհականները: Ամենադեմոկրատական եկեղեցին մերն է: Հետևաբար այս պայմաններում պակասել է հավատացյալների թիվը: 15000 անդամներից հազիվ 5000-ն է մնացել»-ասաց Հակոբ Ավետիքյանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի հոգևորականները կկարողանան երիտասարդությանը գրավել դեպի եկեղեցին, որի հետևանքով էլ մենք կկարողանանք ակնկալել ամերիկահայության օգնությունը:
Տաթևիկ Թահմազյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը