Պուտի՞նն է սադրում, թե՞ Էրդողանն է ուզում նրան հանդիպել

Կրկին ռուս-թուրքական նոր ճգնաժամ է հասունանում, ընդ որում պարզ չէթե կողմերից որն է անկեղծ, որին հավատալ, որին չհավատալ... Այսպես, օրերս Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե ուրբաթ օրը ռուսական «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, և իրենց վրդովմունքն են հայտնել նման «անպատասխանատու պահվածքի» առիթով: «Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերին պատկանող «Սու-34»-ը երեկ, տեղի ժամանակով ժամը 11:46-ին, խախտել է Թուրքիայի օդային տարածքը»,- ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «Սու-34»-ի անձնակազմը չի արձագանքել ռուսերեն և անգլերեն լեզուներով տրված նախազգուշացումներին: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ խախտումը հստակ ազդանշան է առ այն, որ Ռուսաստանը ցանկանում է բարդացնել երկու երկրների միջև առանց այն էլ բարդ հարաբերությունները: Թուրքիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել երկրի օդային տարածքի խախտումը: Այնուհետև, Թուրքիայի արտգործնախարարությունը Անկարայում Ռուսաստանի դեսպանին կանչեց՝ կապված երկրի օդային տարածքը խախտելու վերաբերյալ հայտարարության հետ: Որից հետո Թուրքիայի դաշնակիցները սկսեցին Թուրքիային աջակցող հայտարարություններով հանդես գալ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ արեց ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դաշինքի անդամ երկրների օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: «Ես Ռուսաստանին կոչ եմ անում գործել պատասխանատու կերպով և լիովին հարգել ՆԱՏՕ-ի օդային տարածքը: Ռուսաստանը պետք է ընդունի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղղված այն բանին, որ նման խախտումներ չկրկնվեն»,- ասել է նա թուրքական կողմի այն հայտարարությունից հետո, որ ռազմական ինքնաթիռով իր երկրի օդային տարածքը խախտելու մասին: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այժմ ռուսական լրատվամիջոցները, ռուս պատգամավորները, քաղաքական գործիչներն ու փորձագետները միաբերան հայտարարում են, թե Էրդողանի նպատակն է ընդդեմ Ռուսաստանի նման հայտարարություններով հասնել Պուտինի հետ հանդիպման: Այսինքն, ըստ ռուսական կողմի, թուրքական կողմը հորինել է երկրի տարածքի խախտման պատմությունը, որպեսզի Էրդողանին հաջողվի հանդիպել Պուտինի հետ: Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի արձագանքին, ապա Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը թուրքական կողմի մեղադրանքներին ի պատասխան հայտարարեց, թե Սիրիայում ռուսական ավիախմբի կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել. «Սիրիայում Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել ռուսական ավիախմբի ինքնաթիռների կողմից: Թուրքական կողմի հայտարարությունը, թե իբր ռուսական «Սու-34» ինքնաթիռը խախտել է օդային տարածքը, մերկապարանոց քարոզչություն է»,- ասել է Կոնաշենկովը: Ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը վստահեցրել է, թե թուրք ՀՕՊ մասնագետները գիտեն, որ օդային տարածքը վերահսկող ռադարները կարող են գրանցել օդում գտնվող օբյեկտի միայն բարձրությունը, ուղղությունը և արագությունը: «Նմանատիպ ռադարներից ոչ մեկը ունակ չէ պարզելու օդային օբյեկտի տեսակը և պետական պատկանելությունը՝ Ռուսաստանինն է, թե՞ ԱՄՆ կողմից ղեկավարվող, այսպես կոչված, «հակադաիշյան կոալիցիայինը»: Դա հնարավոր է միայն այլ ինքնաթիռից ուղղակի տեսանելի շփման դեպքում, որը չի եղել»,- նշել է Կոնաշենկովը: Նա հավելել է, որ Սիրիայում ո՛չ ռուսական ՀՕՊ միջոցով, ո՛չ էլ սիրիական որևէ ռադիոլոկացիոն կայանի միջոցով սիրիա-թուրքական սահմանի խախտում չի գրանցվել: Այսպիսով, Ռուսաստան-Թուրքիա նոր սկանդալ է հասունանում, որն, իսկապես կարող է նոր սպառնալիքներով հղի լինել: Ոչ Պուտինը, ոչ Էրդողանը չեն փայլում իրենց հանդուրժողականությամբ ու անկեղծությամբ` որպես առաջնորդներ: Իսկ նրանցից յուրաքանչյուրի կողմից նոր արկածախնդրությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչու չէ, նաև այդ տարածաշրջանի սահմաններից դուրս: Թամար Բագրատունի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am