«Հրապարակ»-ի տեղեկություններթվ` Վերջին օրերին ՀՀԿ ԳՄ-ն աշխատում է «նոն ստոպ» ռեժիմով. ուրբաթ օրը ևս նիստ կանի: Նախորդ ԳՄ-ում որևէ կարևոր հարց` ԳՄ-ն քանի՞ անդամ է ունենալու, ովքե՞ր են, Կարեն Կարապետյանը և յուր նախարարաց դասը դառնալո՞ւ են ՀՀԿ անդամներ, չի քննարկվել: Քննարկվել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների հարցը` կմասնակցի 1790 կուսակցական:
Հյուրեր կլինեն Ռուսաստանից, պատվիրակությունը կղեկավարի Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: ԵԺԿ նախագահը տեսաուղերձով կդիմի համագումարին, չինական կողմը՝ նույնպես: ԳՄ նիստում ներկայացվել են նաև ՀՀԿ կանոնադրության փոփոխությունները, որոնք առանցքային չեն՝ հանվել են Տիգրան Թորոսյանի ժամանակ գրված պրեամբուլայի որոշ դրույթներ, հիմնականում՝ հոգևոր շեշտադրման: «Աստծո անունը զուր տեղը չհնչեցնելու մոտիվացիայով, ներկայացվեց ծրագիրը` խիստ ընդհանրական։ Մանրակրկիտ ու բովանդակային քննարկում, որպես այդպիսին, չի եղել։ Կարծում ենք` ուրբաթ օրվա նիստում թե այդ, թե ՀՀԿ անդամագրման, թե ԳՄ թվակազմի խնդիրները համագումարից ժամեր առաջ վերջնականապես պարզ կլինեն»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ինչ վերաբերում է համագումարի բուն ընթացքին, ապա այն կանցնի մի քանի նիստով. օրակարգում կլինեն Սերժ Սարգսյանի հաշվետվությունը, կանոնադրության, ծրագրային փոփոխությունները և, իհարկե` ԳՄ անդամների ընտրության հարցը: Համագումարը կտևի մինչև 15:30-ը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը