«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերությունից իր վարձակալած տարածքը 400 քառակուսի մետրով կրճատել է: Այս մասին մեզ տեղեկացրին պետական գույքի կառավարման վարչությունից:
Եթե նախկինում՝ 2014թ. հունիսից, ֆիննախը վարձակալում էր 2150 քմ տարածք և դրա դիմաց մեկ տարվա համար այդ ընկերությանը վճարում էր 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և մեկ տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ: Վերոնշյալ ժամկետից կարելի է հասկանալ, որ սույն տարածքը վարձակալվել է Գագիկ Խաչատրյանի՝ ֆինանսների նախարար նշանակվելուց հետո:
Հավելենք նաև, որ կառավարության շենքի անմիջապես դիմացը գտնվող «Հանարդնախագծի» շենքը պատկանում է բնապահպանության ու քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանին, որն այն վարձակալության է տալիս թե՛ ֆիննախին, թե՛ ԱՎԾ-ին և թե՛ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ու միայն պետբյուջեից տարեկան մոտ 150-160 մլն դրամ ստանում: Ընդ որում, այդ շենքը նախապես պետական է եղել, և Ա. Հարությունյանն այն ջրի գնով սեփականացրել է քաղաքաշինության նախարար եղած ժամանակ ու հիմա վարձակալության է տալիս պետությանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը